Ղրիմում COVID-19-ի պատվաստանյութ են ստեղծել, որը պետք է ներշնչել

32

Վերնադսկի անվան Ղրիմի դաշնային համալսարանի գիտնականները նոր պատվաստանյութ են մշակել կորոնավիրուսի դեմ, հայտարարել է բջջային տեխնոլոգիաների և ԴՆԹ-դեղամիջոցների լաբորատորիայի վարիչ, վիրուսաբան Վլադիմիր Օբերոմոկը: Նրա խոսքերը հաղորդում է Ren.Tv-ն:

«Մեր բնօրինակ պատվաստանյութը բաղկացած է մեկ օլիգոնուկլեոտիդից, որն անմիջապես կրում է բնածին իմունիտետի ակտիվատոր՝ CpG-կղզյակների և անտիգենի տեսքով, որտեղ SARS-CoV-2 գենոմի մի փոքր կտոր է «կարվելու», որպեսզի օրգանիզմը կարողանա ճանաչել այն և հատուկ հակամարմիններ մշակել», տեղեկացրել է Օբերեմոկը:

Պատվաստանյութը պետք է ներշնչել:

Ֆինանսավորում ստանալուց հետո հետազոտողները պատրաստ են սկսել պատվաստանյութի փորձարկման բոլոր փուլերը: