Հայ դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել. սիրիացի վարձկան

55

Լինդսի Սնելը հայտնի է որպես Արցախում սիրիացի վարձկանների մասին տեղեկություն ու վկայություններ հրապարակող անկախ լրագրող: Նա  Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Պատմում է Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիական Ազգային բանակի զինյալը.

«Ես ու եղբայրս Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց 8 զինյալ «Սուլթան Մուրադ» խմբավորումից եւ 2-ին՝ «Համզայից»: Նրանց դիպուկարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել»։