Հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութերն ու լուսանկարները փոխանցվել են ԵԽ 47 երկրների ներկայացուցիչներին

117

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայ գերիների նկատմամբ թշնամու  անմարդկային, դաժան վերաբերմունքի մասին տարածված տեսանյութերն ու լուսանկարները փոխանցել է ԵԽ 47 երկրների ներկայացուցիչներին:

«Դրանցով ապացուցել եմ, որ հայկական կողմից նախկինում արված մեր բոլոր հայտարարությունները հիմնավոր են և այսուհետ անհերքելի»,- ֆեյսբուքյան էջում գրել է Էդմոն Մարուքյանը: