Կարծում եմ, որ մենք պետք է դադարենք նայել, թե Արևմուտքն ինչ կասի․ Լավրով

189

Ռուսաստանն այլևս կարիք չունի իր գործողությունները չափելու արևմտյան արշինով, «Վալդայ» միջազգային ակումբում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ ռուս դիվանագետի, ժամանակն է «դադարեցնել արևմտյան գործընկերներին, այդ թվում՝ Եվրոմիությանը, դիտարկել որպես ՌԴ վարքի գնահատականների աղբյուր»: Կարծում եմ, որ մենք պետք է դադարենք նայել, թե Արևմուտքն ինչ կասի», ասել է Լավրովը։