ԶԼՄ-ները խոսում են Գերմանիայի՝ «միջուկային պատերազմի նախապատրաստվելու մասին»

134

Գերմանիայում անցկացվել են «Կայուն կեսօր» գաղտնի զորավարժությունները՝ միջուկային զենք կիրառմամբ ռազմական գործողություններ իրականացնելու  նպատակով, հայտնում է Bild-ը:

Ըստ թերթի, զորավարժանքները կազմակերպվել են ատոմային ռումբերի օգտագործմամբ Գերմանիայի պաշտպանությունը մշակելու համար:

Կիրառվել են կործանիչ-ռմբակոծիչներ, որոնք ունակ են միջուկային զենք կրել: Հաղորդվում է, որ մասնակցել են գերմանական օդուժը և ՆԱՏՕ-ի դաշնակիցներ։