Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք (տեսանյութ)

32

Արսեն Թորոսյանի կոչը ՀՀ քաղաքացիներին։ Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչով դիմել է հանրությանը. «Պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Օրհասական այս օրերին առողջապահական համակարգը զբաղվում է  վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների  տարհանմամբ և բուժմամբ: Զուգահեռ այս իրավիճակին՝ ունենք կորոնավիուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ, օրեցօր ավելացող դեպքերը փաստում են, որ այն չի նահանջել՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և խլելով  կյանքեր:

Այժմ ավելի քան կարևոր է չկորցնել զգոնությունը: Այս լարվածության մեջ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները: Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, կրել դիմակ, պահպանել ֆիզիկական հեռավորությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կրի'ր դիմակ, փրկիր կյանքեր

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան: Կրի'ր դիմակ, փրկիր կյանքեր#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Четверг, 15 октября 2020 г.