Անկարան թյուրքալեզու երկրներին կոչ արեց համերաշխություն ցուցաբերել Բաքվի հետ

307

Թուրքիան թյուրքալեզու երկրներին կոչ է անում համերաշխություն ցուցաբերել Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևութ Չավուշօղլուն, որի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:

«Թյուրքալեզու երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն Ադրբեջանի հետ: Անկարան ուղղակիորեն միշտ եղել և մնում է Բաքվի կողմում պատմական հողերի ապաօկուպացման արդար պայքարում», ասել է Չավուշօղլուն: