Ալիև. «Մենք հայ ժողովրդի համար թշնամիներ չենք»

409

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանական ժողովուրդը թշնամաբար չի տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ և հավելել է, որ «ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ»:

«Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարավոր հայեր ապրում են Բաքվում և Ադրբեջանի այլ տարածքներում: Նրանք նույնպես մեր քաղաքացիներն են, դա մեզ ուժ է տալիս: Թող չանհանգստանան, նրանք ավելի լավ, ապահով կապրեն: Մենք այնտեղ ենթակառուցվածքներ ու աշխատատեղեր կստեղծենք: Մենք հայ ժողովրդի համար թշնամի չենք», ասել է Ալիևը թուրքական Haber Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ալիևը նաև ասել է որ չի բացառում տարածաշրջան խաղաղապահներ բերելու հնարավորությունը: