Ալիևը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունը գցել է հայերի վրա

95

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ րբեջանի իշխանությունները տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես է հրթիռակոծվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Նա ավելացրել է, որ հանձնարարել է ուսումնասիրել եկեղեցու հրետակոծության հանգամանքները, այնուհետև կասկած է հայտնել, թե իբր  հայերն են հրետակոծել եկեղեցին: Ադրբեջանի իշխանությունները տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել:  
«Եթե դա արած լինեին ադրբեջանական զինված ուժերը, ապա այստեղ սխալ կլիներ, քանի որ մեր թիրախներում պատմական կամ հոգևոր նշանակետերը չեն»,– հայտարարել է Ալիևը: Նա  ֆրանսիական France 24 հեռուստաալիքի լրագրողին ներկայացրել է, թե իբր իրենք պահպանում են հայկական մշակույթի հուշարձանները, իսկ հայերը ոչնչացնում են ադրբեջանականը: