ԱԴԾ-ն կանխել է ջիհադիստների ահաբեկչություններ ՌԴ-ում

187

Վոլգոգրադում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ»-ի միջազգային ահաբեկիչների գործունեությունը։

Դրա անդամները՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բնիկները, ահաբեկչություններ էին ծրագրում քաղաքում, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

«Ձերբակալության ընթացքում պարագլուխը և նրա հանցակիցը, ովքեր փորձում էին ահաբեկչության միջոցներ դուրս բերել ավելի վաղ Վոլգոգրադում սարքավորված պահոցից, զինված դիմադրություն են ցույց տվել Ռուսաստանի ԱԴԾ սպաներին և արդյունքում վնասազերծվել են», ասել են բաժնի Հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

Ահաբեկչությունների նախապատրաստումը համակարգվում էր Սիրիայից, իսլամիստները նախատեսում էին պայթեցնել իշխանության մարմինների շենքերը, զինվորականների հանրակացարանները, վտանգավոր արդյունաբերությունները և «Մայր հայրենիք» հուշարձանը:

Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում և Մայկոպում: