The Wall Street Journal։ Թուրքիայի հետ կապված տասնյակ գրոհայիններ արդեն վերադարձել են՝ անհանգստացած կատաղի մարտերից

150

Զինված խմբերի հետ կապված՝ The Wall Street Journal-ի սիրիական աղբյուրը նշել է, որ հարյուրավոր գրոհայիններ են տեղափոխվել, բայց «տասնյակ գրոհայիններ արդեն վերադարձել են՝ անհանգստացած կատաղի մարտերից»:

Թերթը մեջբերում է սիրիացի ապստամբի խոսքերը, որոնց համաձայն, Սիրիայից Լեռնային Ղարաբաղ հասած գրոհայիններին ամսական վճարում են մինչև 2 հազար ԱՄՆ դոլար: Ըստ մեկ այլ աղբյուրի, «սիրիացի մարտիկների շրջանում կորուստներն արագորեն աճում են»: Նա նշել է, որ «մոտ 200 [սիրիացի] արդեն խնդրել է վերադարձնել իրեն»:

Հրապարակման մեջ ասվում է, որ Թուրքիան երկու շաբաթ զորավարժություններ է կազմակերպել Ադրբեջանում և «Ադրբեջանի իշխանություններին հատկացրել է հարվածային անօդաչու թռչող սարքեր»: