Պուտինը հայտարարեց, որ գրանցվել է COVID-19-ի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութը

37


Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

Պատրաստուկը ստացել է ЭпиВакКорона անվանումը:

Երրորդ պատվաստանյութը ճանապարհին է։ Դրա վրա աշխատում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը, հավելել է պետության ղեկավարը: