Պուտինը Էրդողանի հետ զրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել գրոհայինների մասնակցության կապակցությամբ

67

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Մերձավոր Արևելքից եկած գրոհայինների առկայության կապակցությամբ, գրում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

«Ռուսաստանի նախագահը լուրջ անհանգստություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցության կապակցությամբ», ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Պուտինը շեշտել է համատեղ ջանքերի անհրաժեշտությունը՝ դադարեցնելու արյունահեղությունը և անցնելու խաղաղ կարգավորման: