Մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ եւ ամուր բանակցային հիմքեր են թողել. Շարմազանով

363

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մենք ձեզ ժառանգել ենք Արցախի Հանրապետություն, հնարավորինս անվտանգ պետություն, հզոր բանակ, որի շնորհիվ 2016-ի ապրիլին Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակներին, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, որոնք դուք առ ոչինչ համարեցիք, քանի որ Նիկոլը, հղում անելով ալիեւին, ասում էր, թե դրանք ուժի մեջ չեն։

2. 2.5 տարի ասել ենք, որ բանակցային քաոսը հանգեցնելու է պատերազմի։

3.Հիմա, մի կողմ դնելով քաղաքական հանգամանքները, համախմբվել ենք մեր բանակի շուրջ։ Մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ եւ ամուր բանակցային հիմքեր են թողել։

Ներկա իրավիճակը Նիկոլի «սեփական կետից բանակցություն սկսելու» անհեռատեսության հետեւանք է եւ իրավիճակի միակ պատասխանատուն գործող իշխանությունն է»։