Կադիրովը՝ սպանված գրոհայինների վերաբերյալ

37

Գռոզնիում տեղի ունեցած հատուկ գործողության ընթացքում պարզվել է, որ սպանված բոլոր չորս գրոհայինները Չեչնիայի բնիկներ են: Այս մասին իր Телеграм ալիքում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

«Նրանք երկար ժամանակ գտնվել են օպերատիվ բազայում ու հետախուզման մեջ: Վերջերս այդ «շեյթաները» փախչում էին Ռուսաստանի սահմաններից՝ թաքնվելով Սիրիայում և այլ երկրներում: Այժմ, ստանալով իրենց արևմտյան հովանավորների պատվերը, նրանք վերադարձել էին և որոշել մի շարք ահաբեկչություններ իրականացնել»,  գրել է Չեչնիայի ղեկավարը:

«Յուրաքանչյուրը, ով կսպառնա տարածաշրջանի կայունությանը, անմիջապես կկործանվի: Այդպես եղել է և այդպես կլինի», գրել է Կադիրովը: