Իրան երկնքում ոչնչացրել են Ադրբեջանից արձակված Իսրայելական ԱԹՍ

96

Իրանագետ Գարիկ Միսակյանը իր ՖԲ էջում գրում է, – Այսօր Իրանի ՀՕՊ համակարգի կողմից խոցված ԱԹՍ-ի վերաբերյալ Իրանի փորձագիտական շրջանակներում հնչել են բավական հետաքրքիր տեսակետներ։ Նախ ռազմական փարձագետ Հոսեին Դելիրիանը նշել է, որ Իրանի տարածքում հայտնված իսրայելական Harop տեսակի ԱԹՍ-ն խոցվել է ԻԻՀ-ԱՀ սահմանային շրջանում՝ հիշատակելով, որ այս տեսակի բազմաթիվ ԱԹՍ-ներ Բաքվի բռնապետի կողմից ձեռք են բերվել Իսրայելից և լայնորեն օգտագործվում են Արցախյան պատերազմում։

Ապա մասնագետների կողմից հստակ տեղորոշվել է, որ Ադրբեջանական Հանրապետության տարածքից օդ բարձրացած ԱԹՍ-ն պատերազմական գործողությունների վայրից 80 կմ հեռավորությամբ է թռիչք իրականացրել, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ենթակայության տակ գործող թելեգրամյան ալիքներից մեկում հայտնվել է հաղորդագրություն, որ Իսրայելը Բաքվի ռեժիմի հետ համատեղ փորձել է ստուգել ԻԻՀ ՀՕՊ համակարգի կարողությունն ու զգոնությունը։