Իրանցիները սպառնում են Ադրբեջանին

201

Իրանագետ Ահարոն Վարդանյանը իր ՖԲ էջում գրում է, – Իրանի Իսլամական Հանրապետության բանակին մոտ կանգնած աղբյուրները հետաքրքիր բովանդակությամբ գրառումներ են տարածում սոցիալական ցանցերում՝ հատկապես «Թվիթերում» և «Ինսթագրամում»։ Գրառումներից մեկում մասնավորապես նշված է. «Թափառական շների (նկատի ունեն ահաբեկիչների) մուտքը Սիրիայից Ադրբեջանական Հանրապետություն Թուրքիայի միջոցով կազմակերպելուց հետո, որոշ տեսագրություններ են տարածվում, որտեղ ահաբեկիչները ձեռքով Իրանի կողմն են ցույց տալիս և ասում, որ Հայաստանից հետո հերթն հասնելու է Իրանին։ Այդ ձեռքն առանց խղճահարության արմունկից կկտրենք»։

Այս համատեքստում հետաքրքիրն այն է, որ տեղեկատվություն տարածվեց Ադրբեջանից Իրանի տարածք մուտք գործած իսրայելական արտադրության ԱԹՍ խոցվելու, ինչպես նաև Արևելյան Ատրպատական նահանգի, Հերիսի շրջանի գյուղերից մեկի շրջակայքում արկի հայտնվելու վերաբերյալ լուրերը։