Թուրքիան երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը․ Լավրով

64

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային համարում է սերտ գործընկեր, այլ ոչ թե ռազմավարական դաշնակից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք երբեք Թուրքիային չենք որակել որպես մեր ռազմավարական դաշնակից: Նա շատ սերտ գործընկեր է», ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ շատ ոլորտներում այդ գործընկերությունն ունի ռազմավարական բնույթ:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի կիսում Թուրքիայի տեսակետները Լեռնային Ղարաբաղում հակամարտության ռազմական լուծման վերաբերյալ: