Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է էսկալացիան

72

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում ուշադրություն է հրավիրել Հայաստանի ղեկավարության կողմից Անկարայի հասցեին հնչող քննադատությունների վրա:

«Հարավային Կովկասում իրավիճակի սրման ֆոնին Երևանը և հայկական լոբբին նպաստում են հակաթուրքական հիստերիային՝ առաջնորդվելով անհիմն հայտարարություններով, որ Անկարան թույլ չի տալիս կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Սա անհեթեթ թեզ է: Ադրբեջանի կողմից ձեռնարկված ցանկացած քայլ ներկայացվում է որպես Թուրքիայի նախաձեռնություն», ասել է նախագահի մամուլի քարտուղարը:

Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ներկայացնի հստակ գծագրված գործողությունների ծրագիր, որը սահմանում է քայլերի ժամանակացույցը, պետք է լինի որոշակի ժամկետ ունեցող փաստաթուղթ: Հակառակ դեպքում հակամարտությունը չի լուծվի: