«ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հետաձգել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»․ Էրդողան

110

Անկարայում այսօր «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կրկին փորձում են հետաձգել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը»:

«Արդեն 30 տարի շարունակվում են անհաջող բանակցությունները: Ադրբեջանի ժողովրդի համբերության բաժակը լցված է: Այսօր ադրբեջանական ժողովուրդը ակտիվորեն պայքարում է պատմական հողերի ապաօկուպացիայի համար: Անիմաստ է արդարություն ակնկալել նրանցից, ովքեր 30 տարի անտեսել են Ադրբեջանի հողերում ապօրինությունները», ասել է Էրդողանը: