Ակնկալում եմ իմ եղբայրների, Սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների ակտիվ մասնակցությունը. Արայիկ Հարությունյանի կոչը(տեսանյութ)

53

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հանդես է եկել ուղերձ-կոչով.

Դիմում եմ ձեզ հատուկ տեսաուղերձով՝ ստեղծված իրավիճակի և մեր անելիքների վերաբերյալ:

RUS ENG ⬇️Թանկագի՛ն հայրենակիցներ, Մայր հայրենիքում ու Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներԴիմում եմ ձեզ հատուկ տեսաուղերձով՝ ստեղծված իրավիճակի և մեր անելիքների վերաբերյալ:https://we.tl/t-BVackboJaA_____________________________________________Дорогие соотечественники!Сестры и братья, проживающие в Мать-Армении и Диаспоре!Я выступил с особым видеобращением по поводу сложившейся ситуации и наших дальнейших действий._____________________________________________Dear compatriots, Brothers and sisters living in Mother Armenia and the Diaspora,I am addressing you with a special video message about the current situation and our further steps.

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Среда, 14 октября 2020 г.

«Ուզում եմ ձեզ դիմել հերթական կարեևոր կոչով։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչության կողմից Արցախի եւ հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է։ ՊԲ-ն այս ընթացքում շարունակում է հերոսաբար դիմադրել եւ ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով մարդկային եւ զինտեխնիկայի ահռելի կորուստներ։ Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսեւորում Մայր Հայաստանից եւ Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները։

Հատուկ ուզում եմ ընդգծել հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած և պատերազմական հարուստ փորձ ունեցող  մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաեւ ժամկետային մեր հերոս երիտասարդներին։

Մենք տեսնում ենք նաեւ Ռուսաստանի եւ միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ: Ես բարձր եմ գնահատում այդ առաքելությունը։

Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ եւ օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար ունենք ընդամենը մեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր ստանձնած հումանիտար առաքելության պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ։ Չնայած արդեն անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ։

Հակառակորդը ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին Արցախի հայությանը, իսկ հաջողության դեպքում նաև Հայաստանը։ Մենք այդ ձեռագիրը տեսնում ենք։

Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել 1992-1994 թվականներին, երբ ռազմական գործողություններ էին ընթանում Գանձասարի Ասկերանի, Մարտունու, Հադրութի մատույցներում։ Մեզ հաջողվել է հաղթել, որովհետեւ հավատում էինք հաղթանակին։ Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք։

Մեզ պետք է համախմբվել, միավորվել և մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, Սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների։ Օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու կամ չպահելու, պատվով ապրելու փոխարենը անպատիվ ապրելուց հրաժարվելու։ Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։

Դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, այլ նաեւ ֆիզիկական ձեր մասնակցությունը, մենք դրա կարիքն զգում ենք։ Մենք հաղթելու ենք»։