«Ադրբեջանը կոշտ կարձագանքի նավթատարներն ու գազատարները շարքից հանելու փորձերին»

310

Ադրբեջանը վճռականորեն կպատասխանի իր նավթատարներն ու գազատարները (որոնց միջոցով արտահանվում են երկրի էներգետիկ ռեսուրսները) շարքից հանելու Հայաստանի փորձերին: Այս մասին Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը հայտարարել է թուրքական Haber Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Միաժամանակ, նա հավելել է, որ «Ադրբեջանն ունի բավական լավ զարգացած համակարգ նավթագազային ենթակառուցվածքների պաշտպանության համար»: