«Ադրբեջանը կխզի բոլոր հարաբերությունները ԼՂՀ-ն ճանաչած երկրի հետ»

183

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը կխզի բոլոր դիվանագիտական ​​հարաբերությունները այն պետության հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին նա հայտարարել է թուրքական Haber Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես չեմ հավատում, թե որևէ երկիր կճանաչի ԼՂՀ-ն: Քանի որ մեկ ժամ անց մենք կխզենք  բոլոր դիվանագիտական ​​հարաբերությունները այդ երկրի հետ: Սա կատեգորիկ է», շեշտել է Ադրբեջանի նախագահը: