Microsoft-ը խափանել է հաքերային հարձակում, որը կարող էր ազդել ԱՄՆ ընտրությունների վրա

35

Ամերիկյան Microsoft կորպորացիան հայտարարել է, որ կանխել է լայնածավալ հաքերային հարձակում, որը կարող է ազդել Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների վրա, հաղորդում է CNN-ը:

Ընկերության անվտանգության փոխնախագահ Թոմ Բերտի խոսքերով՝ Microsoft-ը փակել է Trickbot botnet սերվերները: Հաքերներն այն կիրառել են կիբեռհարձակումներ ձեռնարկելու համար, ասել է Բերտը: