Johnson & Johnson-ը կասեցնում է COVID-19 պատվաստանյութի փորձարկումները մասնակցի հիվանդության պատճառով

34

Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը դադարեցրել է կորոնավիրուսային վարակի COVID-19 դեմ պատվաստանյութի փորձարկումները մասնակիցներից մեկի «անհասկանալի հիվանդության» պատճառով: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:

«Մենք ժամանակավորապես դադարեցրել ենք COVID-19 պատվաստանյութի չափաբաժինների հետագա բաշխումը փորձարկման մասնակցի անհասկանալի հիվանդության պատճառով», ասված է զեկույցում:

Հիվանդի վիճակը ուսումնասիրվում է:

Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցում է 60 հազար մարդ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Արգենտինայից, Մեքսիկայից և այլ երկրներից: