2-ամյա Արծվիկի վրահատությունը հաջող է անցել

40

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: «Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ»,- տեղեկացնում են բժշկական կենտրոնից։

Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է: