Վիրուսաբանի կարծիքով, Ռուսաստանում COVID-19-ի պիկը կլինի մեկ շաբաթից

37

Բժշկական գիտությունների դոկտոր, վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնի խոսքերով, ՌԴ-ում COVID-19-ի դեպքերի թիվը կբարձրանա որոշակի մակարդակի, այնուհետև կսկսվի անկում, եթե ձեռնարկված միջոցառումներն արդյունավետ լինեն, հաղորդում է gazeta.ru-ն:

«Կարծում եմ, որ այն կբարձրանա ևս մեկ շաբաթ, այնուհետև մի պահ կհարթվի և կսկսի անկում ապրել: Դա միայն այն դեպքում, եթե պահպանվեն ներկայիս հակահամաճարակային միջոցառումները», ասել է նա: