Ռուսաստանն այս շաբաթ ևս մեկ պատվաստանյութ կգրանցի

33

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ այս շաբաթ Ռուսաստանում կգրանցվի COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Կլինիկական փորձարկումներում կա երկու ռուսական պատվաստանյութ, մեկը գրանցված է: Մենք նախատեսում ենք, որ կլինիկական փորձարկումների մեջ գտնվող պատվաստանյութերից մեկը այս շաբաթ նույնպես կգրանցվի և կսկսի արտադրվել», ասված է հայտարարության մեջ: