Ռոսպոտրեբնադզոր․ Իմաստ չունի COVID-19-ի պատճառով ձեռնարկությունների աշխատանքը կասեցնել

30

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ասել է, որ իմաստ չունի COVID-19-ի տարածման պատճառով ձեռնարկությունների աշխատանքը կասեցնել, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

«Այսօր Ռուսաստանի Դաշնությունում մենք չենք խոսում տնտեսությունը արգելափակելու և ինչ-որ գործողություններ կամ ձեռնարկություններ, տնտեսության ինչ-որ ճյուղեր կասեցնելու մասին, քանի որ այսօր մենք դրա իմաստը չենք տեսնում»,  ասվում է հաղորդագրության մեջ: