Կորոնավիրուսն ավելորդ խնդիրներ է առաջացնում առողջապահական համակարգի համար. Արման Թաթոյանի կոչը

34

ՄԻՊ Արման Թաթոյանն իր անհանգստությունն է հայտնել կորոնավիրուսի՝ վերջին օրերի ագրսիվ տարածման առնչությամբ և գրել է.«Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։

Այսօր ավելի, քան երբևէ կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր:

Մենք պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։

Այդպես յուրաքանչյուրս կօգնենք մեր բուժաշխատողներին, ովքեր անձնուրաց օգնության են հասնում վիրավորում ստացած զինվորին, ռազմական հարձակման ենթարկված խաղաղ բնակչին»։