«Կովկաս-2020» զորավարժությունների ժամանակ առաջին անգամ օգտագործվել է ТОС-2 հրանետային նորագույն համակարգը

94

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ ռուս զինվորականներն առաջին անգամ օգտագործել են ТОС-2 համազարկային կրակի նորագույն ծանր հրանետային համակարգը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։

Բացի դրանից, «առանձնացված օդային հարվածային բրիգադի և բանակի ավիացիոն բրիգադի համատեղ գործողությունները զգալիորեն մեծացրել են հակառակորդին ոչնչացնելու դինամիկան և ճնշումը», ասել է Շոյգուն: