«Երևանը մի գիշեր կարող է պատժվել։ Բանակցությունները պետք է սկսվեն ադրբեջանական հողերի դեօկուպացիայից հետո»

500

Բանակցությունները Ղարաբաղի հարցի շուրջ պետք է սկսվեն միայն ադրբեջանական հողերի «դեօկուպացիայից» հետո: Այս մասին երեքշաբթի Անկարայում ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:

Նա Հայաստանն անվանել է ահաբեկչական պետություն: «Առանց Ադրբեջանի հողերի դեօկուպացիայի մարտերի դադարեցումը և բանակցությունները կդառնան հանցագործություն», շեշտել է Բահչելին, որի խոսքերը մեջբերում է Անադոլու գործակալությունը:

Նրա խոսքերով, շարունակվող օկուպացիայի ֆոնին Երևանի հետ բանակցությունները «կօրինականացնեն Հայաստանի հանցագործությունները»:

«Նրանք, ովքեր փորձում են կրակել Բաքվի ուղղությամբ, պետք է գիտակցեն, որ Երևանը մի գիշեր կարող է պատժվել», ասել է նա: