Գերմանիայի արտգործնախարարը Թուրքիային հորդորեց հրաժարվել Արևելյան Միջերկրածովքում սադրանքներից

67

Թուրքիան պետք է հրաժարվի Արևելյան Միջերկրածովքում սադրանքներից, իսկ Գերմանիան տարածաշրջանում ստեղծված իրավիճակում լիովին համերաշխ է ԵՄ-ի իր գործընկերների՝ Կիպրոսի և Հունաստանի հետ: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ Նիկոսիա մեկնելուց առաջ: Այնտեղից նա հոկտեմբերի 13-ին կմեկնի Աթենք:

«Այս կապակցությամբ մենք Թուրքիային կոչ ենք անում միակողմանի միջոցներով չփակել Հունաստանի հետ այժմ բացված երկխոսության պատուհանը: Անկարան պետք է դադարեցնի հանդարտեցումից սադրանքներ քայլերը», ասել է Մաասը: