ԱՄԷ-ն կիրականացնի «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ

37

Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության և կանխարգելման նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»  ռուսական պատվաստանյութի III փուլի կլինիկական փորձարկումների անցկացումը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի մամուլի հաղորդագրությունը:

«Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը հայտարարում է ԱՄԷ Առողջապահության և կանխարգելման նախարարության կողմից երկրում «Սպուտնիկ V»  պատվաստանյութի III փուլի կլինիկական փորձարկումների անցկացումը հաստատելու մասին», ասված է զեկույցում: