Ադրբեջանը ահաբեկիչներ է ներմուծում Կովկաս

48

Ադրբեջանական ընդդիմադիր մամուլը իր անհանգստություն է հայտնում, որ Ռուսաստանի տարածքում սիրիացի ահաբեկիչների հայտնվելը կարող է խնդիրներ ստեղծել այդ երկրի հետ հարաբերություններում։

Հիշեցնենք, որ վերջին 3 օրերի ընթացքում Չեչնիայի տարածքում հակաահաբեկչական 2 օպերացիա է իրականացվել, որի ժամանակ վերացվել է 7 ահաբեկիչ։

Ադրբեջանական մամուլը նկատում է, որ ահաբեկիչների հայտանվելը Ռուսաստանի հետ սահմանին հասկանալի կերպով դուր չի գալիս վերջինիս, իսկ այժմ նաև պարզ է դառնում, որ այդ ահաբեկիչները Ադրբեջանում են հայտնվել ոչ միայն Ղարաբաղում կռվելու համար։

Ահաբեկչական ամենամարտունակ խմբերը Սիրիայց ու Լիբիայից, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, ուղղվում են Դաղստան և Չեչնիա նպատակ ունենալով ամրապնդվել այնտեղ հետագայում ահաբեկչություններ կազամկերպելու համար։

Չեչնիայի նախագահ Կադիրովը արդեն հայտարարել է, որ Գրոզնիյում ոչնչացված ահաբեկիչները ժամանել էին Սիրիայից։ Վերջինս շեշետել է, որ իրավապահ համակարգը ուներ տեղեկատվություն այն մասին, որ ահաբեկիչներ են ժամանում Մերձավոր Արևելքից։

Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցը իր անհանգստությունն է հայտնում, որ Ռուսաստանը չի ների Ադրբեջանին տարածաշրջան և մասնավորապես իր տարածք ահաբեկիչներ ներմուծելու համար։