NYT. COVID-19-ի բուժման համար կիրառված դեղերը կարող են ազդել Թրամփի հոգեկան վիճակի վրա

30

Կորոնավիրուսով վարակված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տրված դեղերը կարող են ազդել նրա հոգեկան վիճակի վրա և էապես մեծացնել միջուկային զենքի օգտագործման ոչ համարժեք որոշում կայացնելու ռիսկը: Այս կարծիքը մեջբերել է The New York Times-ը:

Պետության ղեկավարի բժշկական թիմի խոսնակ Բրայան Գարիբալդին ասել է, որ բացի «Ռեմդեդսիվիր» հակավիրուսային դեղամիջոցով բուժման կուրսից, ամերիկացի առաջնորդը ընդունել է դեքսամետազոն՝ ստերոիդ, որը կարող է մարդուն էյֆորիկ, էներգիայի հանկարծակի ալիքների և նույնիսկ անխոցելիության զգացում առաջացնել: Թերթը դրա նշաններ տեսնում է այն փաստի մեջ, որ նախագահը, չնայած իր վիճակին, ակտիվորեն օգտագործում էր Twitter-ը և օրական երկու-երեք հարցազրույց տալիս: