Փակվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության յութուբյան էջը

34

Արդեն չորրորդ օրն  է, ինչ  չի գործում «5-րդ ալիք» հեռուստատեսության յութուբյան էջը, կարճ ասած՝ Յութուբը մեկ շաբաթով արգելափակել է էջի թարմացումների հնարավորությունը: Ըստ հեռուստատեսության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի՝  պատճառը թուրք-ադրբեջանցի օգտատերերի կողմից բողոքներն են եղել՝ իբր թե ատելության խոսք տարածելու համար, որոնք Յութուբի ադմինիստրացիան հիմք ընդունելով արգելափակել է:

«Որպեսզի պատկերացնեք ինչպիսի  հարձակման տակ ենք ընկել նայեք Յութուբի ադմինիստրացիայի նամակը: Փաստորեն քաղաքագետ Էդգար Էլբակյանի հարցազրույցը համարվել է ատելության խոսքի քարոզ, որը չի համընկնում Յութուբի համայնքի պահանջներին»,- «Փաստինֆո»-ին ասել է Հարություն Հարությունյանը՝ ցույց տալով նամակի բովանդակությունը: Իսկ հնարավոր է՞, որ բողոքներ փորձել են նաեւ  ենթադրյալ հայաստանյան օգտատերերի  անունից ներկայացվել՝  հարցին, Հարություն Հարությունյանը ասել է՝ ոչինչ չեմ բացառում, բայց մեզ համար միանշանակ է, որ բողոքների հեղինակները թուրքեր  են և ամենևին կարևոր չէ, որ երկրի քաղաքացիներ են  եղել բողոքները՝ Թուրքիայի՞, Ադրբեջանի՞, թե   մեկ այլ  երկրի:

Հարություն Հարությունյանը «5-րդ ալիքի» հետևորդներին խորհուրդ է տվել հետևել ալիքի ֆեյսբուքյան էջին մինչև սահմանափակումները կվերանան: