Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոհանիի հետ

46

ՌԴ նախագահ Պուտինի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, իրանական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի խնդիրները, իրանական միջուկային ծրագրի գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման հետ կապված իրավիճակը:

Միևնույն ժամանակ, իհարկե, մեծ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի պատերազմին: Տեղի է ունեցել մտքերի մանրակրկիտ փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը իր իրանցի պաշտոնակցին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկվող ջանքերի մասին: Իրանի նախագահն իր աջակցությունն է հայտնել այն պայմանավորվածություններին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ խորհրդակցությունների արդյունքում ձեռք են բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի հաստատման, ինչպես նաև առարկայական բանակցություններ սկսելու համար՝ հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով, հաղորդում է Ռեգնում գործակալությունը: