Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում արտախորհրդարանական մեկ տասնյակ ուժերի հետ

53

Հոկտեմբերի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ կայացած հանդիպումից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողներին ասել է, որ  մի քանի օր առաջ ՀՅԴ-ն եւ եւս 13 կուսակցություններ հանդես են եկել Արցախի հետ ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությամբ: Նա հավելել է. «Քննարկեցինք ստեղծված իրավիճակը, իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, մենք եւ յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրեցինք մեր տեսակետները, կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Արցախի մասին կոնկրետ ՀՅԴ-ն ունի իր պատկերացումները, վերաբերմունքը շատ մանրամասներով, դետալներով»։

Հիշեցնենք, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի հետ, հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է։

Հանդիպմանը մասնակցել են  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։