Հոկտեմբերին անոմալ տաք եղանակ Ռուսաստանում

24

Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը ամբողջ Ռուսաստանում անոմալ տաք կլինի: Այս մասին հայտարարել է երկրի Հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական ​​ղեկավար Ռոման Վիլֆանդը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

«Հոկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակը տաք կլինի մեր ամբողջ երկրում: Սա նշանակում է, որ անոմալիաները դրական են ամենուր», ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ նրա, օդի ջերմաստիճանն այս օրերին կլինի ավելի տաք, քան միջին կլիմայական արժեքները: