Լավրովն ու Մնացականյանը հանդիպեցին

50

Մեկնարկեց Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մանցականյանը Մոսկվայում խոսել է շփման գծում վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին

«Այսօր մեզ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները։ Ռուսաստանի դերակատարությունը շատ մեծ է այդ հարցում։ Ցավոք, այս պահին չենք կարող արձանագրել, որ գործնականում ունենք կրակի դադարեցում։ Բառացիորեն մինչեւ այստեղ գալը, շարունակվում էին ստացվել տեղեկություններ, որ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման ստանձնած պարտավորությունները եւ այս իմաստով ուզում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարեւորությունը, ինչը հնարավորություն կտա հասնել այդ ռեժի հաստատմանը»,- նշել է  Զոհրաբ Մնացականյանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ հումանիտար հրադադարը հնարավոր կլինի ապահովել այդ թվում պաշտպանության նախարարությունների մակարդակով շփումների արդյունքում:

«Ուրբաթ-շաբաթ օրերին այս շենքում ձեռք բերվեց կարևոր պայմանավորվածություն նախագահ Պուտինի նախաձեռնությամբ.  այդ պայմանավորվածությունը լիարժեք չի պահպանվում։ Մենք տեսնում ենք, որ ռազմական գործողությունները շարունակվում են։ Մենք հուսով ենք, որ շփումները ձեզ հետ եւ մեր ադրբեջանական գործընկերների հետ, այդ թվում պաշտպանության նախարարության գծով, թույլ կտան ապահովել ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը»,- ասել է  Սերգեյ Լավրովը: