Իսրայելի կառավարությունը չի կարող թույլ տալ զենքերի հետագա մատակարարումն Ադրբեջան

65

«System of a down»  խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է արել Twitter-ում. «Իսրայելի կառավարությունը չի կարող թույլ տալ զենքերի հետագա մատակարարումն Ադրբեջան՝ իմանալով, որ դրանք օգտագործվում են՝ թիրախավորելու  Արցախի խաղաղ բնակչությանը։ Սա ոչ դիտավորյալ կերպով Իսրայելի բնակչությանը հանցակից է դարձնում Հայաստանի դեմ ազերիների ու թուրքերի պատերազմական հանցագործություններին»։