Թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների

52

Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը հաղորդում է՝ առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում:

Ավելի վաղ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում: