Ըստ բժշկի, Թրամփն այլևս վարակի աղբյուր չէ

32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ապաքինվել է կորոնավիրուսից, այլևս վարակի աղբյուր չէ: Այս հայտարարությունն արել է նրա բժիշկ Շոն Քոնլին՝ նշելով, որ շաբաթ օրը իրականացված թեստը ցույց է տվել, որ պետության ղեկավարը վիրուսի փոխանցման առումով այլևս վտանգ չի ներկայացնում և կարող է նաև դադարեցնել մեկուսացումը:

«Վիրուսի ակտիվ վերարտադրության մասին խոսելու հիմքեր այլևս չկան», Քոնլիի խոսքերը հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»: