Զելենսկի․ «Եթե չավարտեմ պատերազմը Դոնբասում, ապա անհրաժեշտ է մեկ այլ նախագահ»

62

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե ինքը չկարողանա ավարտել պատերազմը Դոնբասում, ապա մեկ այլ անձ պետք է գա որպես նախագահ:

«Եթե ես չկարողանամ վերջ տալ պատերազմին, ապա պետք է կլինի մեկ այլ մարդ, ով ի վիճակի կլինի վերջ դնել այս ողբերգական պատմությանը մեր երկրների միջև», ասել է Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում, որը լույս է տեսել այսօր: Նա հավելել է, որ չի կառչում պաշտոնից:

Այնուամենայնիվ, Ուկրաինայի նախագահն ասել է, որ հավատում է Դոնբասում խաղաղ կարգավորմանը: