Զախարովա. Ադրբեջանի և Հայաստանի կայունությունը ՌԴ գերակայությունն է

65


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Այսօրվա իրավիճակի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մեզ համար գերակա է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կայունությունը, և նրանց հարաբերությունները էապես կարևոր են մեզ համար», ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում:

Ըստ նրա, Մոսկվան չի զբաղվում «դատարկ հռետորաբանությամբ»:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ​​ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել արդյունքի հասնել: Նա հայտարարել է, որ անձամբ Նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ դեր ունի Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների շուրջ աշխատանքներում:

«Ինձ թվում է, որ մենք պետք է Լեռնային Ղարաբաղի կարգավորման և երկու երկրների իրավիճակի վերաբերյալ ցանկացած խոսակցություն պետք է սկսենք՝ հասկանալով ու հիշեցնելով, թե ով է իսկական ընկեր, իսկ ով` ոչ», հավելել է նա: