ԵՄ-ն երկարաձգեց հակառուսական պատժամիջոցները

77


Եվրոմիությունը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ քիմիական զենքին վերաբերող պատժամիջոցները:

Հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվելու է ընդհուպ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 16-ը: Որպես պատժամիջոցների երկարաձգման պատճառ նշվում է «քիմիական զենքը»։ Նշված է նաև «Սկրիպալների գործը»:

«ԵՄ-ն երկարաձգել է պատժամիջոցների ռեժիմը քիմիական զենքի օգտագործման համար», ասվում է տեքստում: