Գագիկ Ծառուկյանը պետք է ազատության մեջ գտնվի, որպեսզի իր կապերով ներդրում ունենա ԼՂ-ի շուրջ ստեղծված գործընթացում. Միքայել Մելքումյան

62

«Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպում է տեղի ունենալու։ Պետք է հասկանալ՝ ինչ է այնտեղ կատարվում՝ արդյոք կարողանո՞ւմ են զսպել այդ ագրեսիան, թե՞ ոչ։ Եթե չի զսպվում, ապա ի՞նչ գին են վճարում։ Պետք է համակողմանի հասկանանք, թե ով՝ ինչ է կարողանում անել։ Մենք պետք է հասկանանք, որ Արցախի անկախության ճանաչումը պետք է լինի 132 պատգամավորի ձայնով։ Մենք առաջին օրերին խոսեցինք՝ ռազմաքաղաքական դաշինք, հետո ինչ-որ պահից՝ ճանաչում։ Մաքսիմում 5 օրվա ընթացքում պարզ է լինելու, թե որ կետում՝ ուր ենք հասել»,- լրոգրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Մելքումյանը։

Նրա կարծիքով՝  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատության մեջ գտնվի, որպեսզի իր կապերով ներդրում ունենա ԼՂ-ի շուրջ ստեղծված գործընթացում։