Արցախի դրոշը՝ Թուրքիայի հյուպատոսարանի վրա

47

Լոս-Անջելեսի հայերը շարունակում են բողոքի ցույցերն ու երթերը: Այսօրվա ակցիային մասնակցել է շուրջ 170 հազար հայ: Նրանք ամերիկյան լրատվամիջոցներից պահանջում են արցախյան պատերազմի անաչառ լուսաբանում, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հրապարակավ դատապարտում:

Լոս-Անջելեսի հայերն այսօր լուսային էֆֆեկտների միջոցով Արցախի դրոշն են պատկերել Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա: