Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի նախագահն է

38

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի ընթացքում տեղի է ունեցել ՍԴ նախագահի ընտրություն, որի արդյունքում Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել  Արման Դիլանյանը, որը դատավոր էր 2018 թվականից:

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել ՍԴ նախագահի երկրորդ ընտրությունը: Նախորդ անգամ առաջադրվել էր Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը, սակայն նա չընտրվեց:

Արման Դիլանյանը ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գետափնյա գյուղում:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ):

2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ: